Jump to content

Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանի
արաբ․՝ أبو مسلم التركماني‎‎
Դիմանկար
Ծնվել է1959
ԾննդավայրTal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968)
Մահացել էօգոստոսի 18, 2015(2015-08-18)
Մահվան վայրՄոսուլ, Իրաք
Քաղաքացիություն Իրաք
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունռազմական գործիչ և ահաբեկիչ
ԱնդամությունAl-Qaeda in Iraq? և ԻԼԻՊ

Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի (արաբ․՝ أبو مسلم التركماني‎‎), ծնյալ Ֆադիլ Ահմադ Աբդալա ալ Հիյալի (արաբ․՝ فاضل أحمد عبد الله الحيالي ‎‎1959, Tal Afar, Նինվեի մարզ, Iraqi Republic (1958–1968) - օգոստոսի 18, 2015(2015-08-18), Մոսուլ, Իրաք), էթնիկ թուրքոման կամ իրաքցի թուրքմեն։ Ծառայել է Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան բանակի հատուկ նշանակության ընտրազորում՝ Իրաքի Հատուկ Հանրապետական գվարդիայում[1][2][3]։ ԱՄՆզորքերի Իրաք ներխուժումից հետո, ալ-Թուրքմանին զորացրվել է բանակից և բանտարկվել Քեմփ-Բուկկայում, որտեղ պահվում էին Սադդամ Հուսեյնի բանակի շատ այլ նախկին սպաներ, որոնք հետագայում դարձան Իրաքի և Լևանտի իսլամական պետության` ԻԼԻՊ-ի գրոհայիններ։ Բանտից ազատվելուց հետո, ալ-Թուրքմանին միացել է ԻԼԻՊ-ին և դարձել նրա ղեկավարի` խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը և փոխարքան Իրաքում։ Նա ԻԼԻՊ-ի «ստվերային առաջնորդներից» մեկն է, որը նշանակում և հանում է Իսլամական պետության վիլայեթների մարզպետներին։

Սպանվել է Մոսուլ քաղաքի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իրաքում հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ զինվորական իր կոչումով եղել է Իրաքի հետախուզության փոխգնդապետ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Islamic State Senior Leadership: Who's Who» (PDF). 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Brutal Efficiency: The Secret to Islamic State's Success». Wall Street Journal. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.(subscription required)
  3. «The Islamic State» (PDF). Soufan Group. 2014 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Inside the leadership of Islamic State: how the new 'caliphate' is run». Telegraph.co.uk. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]